Ռուսական խաղաղապահ առաքելության քարտեզների փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսական խաղաղապահ առաքելության քարտեզների փոփոխությունները

Ռուսական խաղաղապահ առաքելության քարտեզների փոփոխությունները

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում 44 օր տևած պատերազմից հետո հրադադար հաստատվեց և ռուս խաղաղապահ զորքը տեղակայվեց Լեռնային Ղարաբաղում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, այդ օրվանից սկսած, հրապարակվում են Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին և ընդհանուր ռազմա-քաղաքական իրավիճակը ներկայացնող քարտեզներ, որոնք թարմացվում են գրեթե ամեն օր։ Մինչ դեկտեմբերի 27-ը ՌԴ ՊՆ-ն հրապարակել է 47 քարտեզ։

ՌԴ ՊՆ հրապարակած առաջին քարտեզում ներկայացված է ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դրանում նշված է Երևանի Էրեբունի օդանավակայանը, որտեղից Ռուսաստանի զինված ուժերի երկու մոտոհրաձգային գումարտակ (ռուս. мотострелковый батальон, мсб) շարժվել էր դեպի Գորիս, այնտեղից էլ՝ Արցախ։

Երկրորդ քարտեզում ներկայացված է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որը, ըստ եռակողմ հայտարարության, պետք է ունենա 5 կմ լայնություն։ Այդ հատվածում նոյեմբերի 11-ի դրությամբ տեղակայված էին երեք ժամանակավոր դիտակետեր։

Երրորդ քարտեզում ներկայացված է ռուս խաղաղապահների տեղակայման տարածքը Արցախում։

Չորրորդ քարտեզում երևում է ռազմական իրավիճակը ամբողջ հակամարտության գոտում՝ նոյեմբերի 11-ի դրությամբ։

Հաջորդ ութ քարտեզներում (նոյեմբերի 12-20) զգալի փոփոխությունների չկան։ Փոխվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության երկու գոտիների («հյուսիս» և «հարավ») սահմանները և խաղաղապահների դիտակետերի տեղակայման վայրերը։

Նոյեմբերի 21-ի քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանվեց Աղդամի շրջանի տարածքը, որն Ադրբեջանին էր հանձնվել նախորդ oրը՝ եռակողմ հայտարարության համաձայն։

Նոյեմբերի 25-ի քարտեզում Քելբաջարի շրջանը նշված է բաց կանաչ գույնով, քանի որ այդ օրը այն հանձնվեց Ադրբեջանին։ Իսկ դեկտեմբերի 1-ին Լաչինի շրջանն է նշված բաց կանաչա-շագանակագույն՝ կրկին Ադրբեջանին հանձնելու հետևանքով։

Դեկտեմբերի 7-ի քարտեզում վերացվեց հայկական և ադրբեջանական ուժերը բաժանող շփման գիծը Կուբաթլուի շրջանում։

Դեկտեմբերի 13-ին քարտեզում ավելացվեցին Հադրութի շրջանում հայկական կողմի վերահսկողության տակ մնացած գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը։ Սակայն հաջորդ օրը այդ հատվածը դուրս հանվեց քարտեզից։ Այս փոփոխությունների համար որևէ բացատրություն ռուսական կողմը չներկայացրեց։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին զինված բախում եղավ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 13-ին այնտեղ, ըստ Հադրութի նախկին քաղաքապետի, ժամանեցին ռուս խաղաղապահները, սակայն երկու օր անց՝ հոկտեմբերի 15-ին, Հին Թաղերի համայնքապետը հայտնեց, որ գյուղը Ադրբեջանին է անցել։

Դեկտեմբերի 17-ի քարտեզում փոփոխություն եղավ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Մասնավորապես, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվեց Մարտակերտի Այգեստան (Վերին Չայլու) գյուղի տարածքը, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից առաջին պատերազմի ընթացքում։ Դեկտեմբերի 21-ի քարտեզում այն այլևս ներկայացված էր Ադրբեջանի տարածքում։

Դեկտեմբերի 21-ից մինչ դեկտեմբերի 27-ը քարտեզներում որևէ տարածքային կամ այլ նշանակալի փոփոխություն չի եղել։

Թեմայի այլ նորություններ