Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջանում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջանում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը

Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջանում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքները Արցախի տարածքում պայթուցիկ առարկաների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ:

Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:
 
«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ զինամթերքը, որն իրենից ներկայացնում է առաջին կատեգորիայի վտանգ՝ ոչնչացման վայր տեղափոխվելուց հետո, վնասազերծվում է պայթեցման միջոցով»,-ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրական «Բալիդժա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 30 պայթյունավտանգ առարկա՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով`այդ գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
 
«Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել էր Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ:
 
2020-ի նոյեմբերի 23-ից սկսած ընդհանուր առմամբ 2,148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհներ մաքրվել են չպայթած զինամթերքից, 1892 շենքեր ստուգվել են սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ օբյեկտ:
 
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ամեն օր ներգրավված է պայթոյւնավտնագ առարկաների վնասազերծման աշխատանքներում»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Թեմայի այլ նորություններ