Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը

Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանը

ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է InterLur.com լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուս սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և բարձրացնում է տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը: Մեկ օրում ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում է իրականացվել նաեւ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություններ և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ