Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Մարտունու շրջանի բնակիչներին․ ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Մարտունու շրջանի բնակիչներին․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Մարտունու շրջանի բնակիչներին․ ՌԴ ՊՆ

Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մարդասիրական օգնության ակցիա է իրականացրել Մարտունու շրջանում, այդ թվում՝ դպրոցներում։

Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Տարածաշրջանում անխափան էլեկտրամատակարարման համար ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի ներկայացուցիչները Մարտունու շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին են փոխանցել անհրաժեշտ էլեկտրասարքավորումներ, ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
 
Բացի այդ, շրջկենտրոնի դպրոցներ ու մանկապարտեզներ այցելության ընթացքում խաղաղապահներն ուսումնական հաստատությունների բժշկական կետերին են հանձնել անհրաժեշտ դեղորայք։
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ