Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր գյուղերի բնակիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր գյուղերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր գյուղերի բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը հասցրել են Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար հեռավոր բնակավայրեր: Երկու գյուղերում այժմ ապրում է շուրջ 1000 մարդ, գրում է ՌԴ ՊՆ կայքը՝  նշելով, որ նրանցից շատերը օգնության կարիք ունեն:

Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները փախստականներին և ներքին տեղահանված անձանց են հանձնել երեխաների համար անհրաժեշտ իրեր, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ, խաղալիքներ և մանկասայլակներ:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին են հանձնել շուրջ 155 տոննա հումանիտար պարագաներ, որոնք Հայաստան են առաքել ռուսական բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները:

Թեմայի այլ նորություններ