Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում

Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության են հատկացրել կարիքավորներին:

Այն Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն էին փոխանցել Արցախին: Ռուս խաղաղապահները տեղի բազմազավակ ընտանիքներին և բռնագաղթված անձանց հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր մենք հատկացնում ենք հագուստ երեխաների համար, սննդի չափաբաժիններ մեծահասակների համար` ապուրների տեսքով, նաև հատկացվում են խաղալիքներ»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ըստ հաղորդագրության՝ գյուղում դաշտային բուժկետ էր տեղադրվել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

«Բացի այդ, մեզ հետ էր նաև առաջին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը, որը բաղկացած էր երեք բժիշկներից՝ վիրաբույժից, թերապևտից և օտոլարինգոլոգից»,-հայտնել է Իվանովը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդման մեջ ասվում է, որ բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական ծառայություն են ցուցաբերել գյուղի 73 բնակչի:

Թեմայի այլ նորություններ