Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում

Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում

Խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրավիրվել են Արցախի Մարտունու շրջանի Սոս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ամառային արձակուրդների ընթացքում անվտանգության պահանջների պահպանման դասընթաց անցկացնելու համար: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ միջին և ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինվորները դպրոցականներին պատմել են մեծ թվով պայթուցիկ առարկաների, ինչպես նաև զինամթերքի առկայության պատճառով նախկինում ռազմական գործողությունների տարածքներում գտնվելու վտանգներիի, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասին:

«Սա արդեն չորրորդ դասն է ինձ համար, բոլոր դասերին երեխաները ուշադիր լսում են: Ես կցանկանայի նրանց տեղեկացնել առաջին բուժօգնության մեթոդների մասին, քանի որ դրանք օգտակար կլինեն ինչպես կյանքում, այնպես էլ առօրյա կյանքում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի սպա Չերմեն Ձուցևը:

«Ռուս սպաները երեխաներին ցույց են տվել Արցախի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների հիմնական տեսակների պատկերները, ինչպես նաև գործնականում բացատրել են տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:

Դպրոցում, որտեղ անցկացվել է դասը, նախկինում ռուս սակրավորները ստուգել էին պայթուցիկ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, որից հետո երեխաները կարողացել էին դասեր սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի տարածքում խաղաղապահ առաջադրանքների իրականացման ընթացքում Ռուսաստանի զինված  ուժերի անձնակազմը 60 անգամ այցելել է երեխաներին՝ պատմության, հայրենասիրական գործողությունների և թեմատիկ ստեղծագործական հանդիպումների ինտերակտիվ դասեր անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5000 դպրոցականներ և ուսանողներ:

Թեմայի այլ նորություններ