Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել ԼՂ Վանք գյուղի բնակիչների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել ԼՂ Վանք գյուղի բնակիչների համար

Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել ԼՂ Վանք գյուղի բնակիչների համար

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս ռազմական բժիշկների ժամանման համար գյուղապետարանը տեղական հիվանդանոցում աշխատանքային սենյակներ էր պատրաստել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ստանալու և տրամադրելու համար:

«Մեր գյուղում ունենք մոտ 1400 բնակիչ և ևս 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկները քիչ են: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար», - ասաց Վանք գյուղի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը:

Թեմայի այլ նորություններ