Ռուս խաղաղապահները Արցախում չպայթած զինամթերքից մաքրել են 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    75%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    82%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Ռուս խաղաղապահները Արցախում չպայթած զինամթերքից մաքրել են 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Արցախում չպայթած զինամթերքից մաքրել են 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանման մասնագետները չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացրել Մարտունու շրջանում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ինչպես նշվում է, չպայթած զինամթերքից մաքրվել է Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրը` շփման գծի մոտակայքում:

Աշխատանքներ են իրականացվել ավելի քան 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտերում, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարատեսակ զինամթերք, այդ թվում` հրետանային արկեր և ականներ, հակատանկային նռնակներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք:

Բոլոր հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված զորավարժարան և վնասազերծվում են:  

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2195,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1897 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա:

Թեմայի այլ նորություններ