Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրին, Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ավարտին է մոտեցել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը կողմերի շփման գծի երկայնքով իրականացվող խաղաղապահ գործողության տարածքներում:, Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա վերահսկում։

Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խաղաղապահ ստորաբաժանումների կողմից ինը դիտորդական կետերում ՝ պատասխանատվության հարավային գոտում և եւս ինը ՝ հյուսիսային գոտում: Լաչինի միջանցքում կա յոթ ժամանակավոր դիտակետ, որոնք ապահովում են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյուների անցումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Նոյեմբերի 15-ին 475 Արցախի բնակիչ Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 14-ից վերադարձել է 725 մարդ, ովքեր նախկինում լքել էին Լեռնային Ղարաբաղի տարածքը ռազմական գործողությունների պատճառով, այժմ նրանք վերադարձել են իրենց բնակության վայրեր: Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ շարունակվում է մահացածների մարմինների փոխանակումը, որը անց է կացվում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ: Լաչինի միջանցքում իրականացվում է ականազերծում և տարածքի ամբողջական մաքրում պայթուցիկ օբյեկտներից: Այսօր հետազոտվել և ականազերծվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածը, Ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա։ Խաղաղապահ զորքերի հրամանատարությունը կազմակերպել է փոխգործակցություն տեղական վարչակազմերի հետ` կրոնական դավանանքների համայնքների խնդիրները լուծելու համար: Տեղի բնակիչների խնդրանքով, ռուս խաղաղապահները դիտակետ տեղադրեցին հին քրիստոնեական հուշարձանի մոտ` Քելբաջարի շրջանում գործող Դադիվանք վանքի մոտ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միջնորդությամբ քննարկվում է ծխական համայնքի ազատ այցելության հարցը: Շարունակվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական գույքի տեղափոխումը ռուսական «Իլ -76» և «Ան -124» ռազմական տրանսպորտային ինքնաթիռների միջոցով: Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր իրականացվել է 140 թռիչք: Նախորդ օրվա ընթացքում իրականացվել է 20 թռիչք: Ստեփանակերտում տեղակայված է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի շտաբը, որի հրամանատարական կետից վերահսկվում է խաղաղապահ գործողությունը: Համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրի, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կազմակերպեց Լեռնային արաբաղի տարածքում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորում: Տեղի վարչակազմի հետ կազմակերպվել էր փոխգործակցություն Կենտրոնի գործունեության վերաբերյալ: Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը իրականացվում է ուղիղ կապի ուղիներով:

Թեմայի այլ նորություններ