Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ինտերակտիվ դաս են կազմակերպել շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ինտերակտիվ դաս են կազմակերպել շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են կազմակերպել Արցախի՝ շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար՝ ներկայացնելով խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը:

Այս մասին գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական բժիշկներն ու սակրավորները դպրոցականներին բացատրել են մարտական գործողությունների վայրերում գտնվելու վտանգն՝ այնտեղ առկա պայթյունավտանգ առարկաների պատճառով:    

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեույթունը» խորագրով դասի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջին բուժօգնություն տրամադրելու հարցերին: Սակրավորները պատմել են պայթյունավտանգ առարկաների, չպայթած արկեր որոնելիս անվտանգության տեխնիկայի մասին:

Բժիշկներն, իրենց հերթին, վարպետաց դաս են կազմակերպել երեխաների համար՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության հիմնական սկզբունքները:

Թեմայի այլ նորություններ