Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են բաժանել Ստեփանակերտի երկու դպրոցի աշակերտներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են բաժանել Ստեփանակերտի երկու դպրոցի աշակերտներին

Ամանորին ընդառաջ ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 12 միջնակարգ դպրոցներում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով տոպրակներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Յուրաքանչյուր ուսապարկ պարունակել է գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչական ալբոմներ, տետրեր, մարկերներ, նոթատետրեր և օրագրեր: Ռուս խաղաղապահները երեխաներին են փոխանցել նաև ամանորյա մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ:
 
Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման մարդասիրական ակցիաներ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում:

Թեմայի այլ նորություններ