ՌԴ փրկարարները ժամանել են Ստեփանակերտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ՌԴ փրկարարները ժամանել են Ստեփանակերտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ԱԻՆ 30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԻՆ-ը:

«Այն կընդգրկվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որտեղ տեղում կգնահատվի իրադրությունը և կհամակարգվեն քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայում գերատեսչության խումբն ուսումնասիրում է տեղանքը դաշտային ճամբարի տեղակայման նպատակով: Ճամբարում կգործարկվի կապի շարժական հանգույց, որը նախատեսված է հումանիտար առաքելություն իրականացնելիս Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների համակարգումն ապահովելու համար:

«Խմբի կազմում ընդգրկված են նախարարության կենտրոնական ապարատի մասնագետները և շարժական կառավարման կետը։ Մեր խնդիրներն են ՝ ուսումնասիրել արդյունքները, հետագայում նշանակել անհրաժեշտ քանակությամբ ուժեր եւ միջոցներ»,- հայտնել է օպերատիվ խմբի ավագ, ՌԴ Փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն Իգոր Կուտրովսկին:

Նոյեմբերի 15-ին ՌԴ ԱԻՆ-ի ավիացիայի հատուկ ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել 30 մարդու և անհրաժեշտ տեխնիկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հարցերի լուծման համար:

Թեմայի այլ նորություններ