ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    0 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար

ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար

Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել ՌԴ պաշտպանության նախարարության սակրավորներ ականազերծման աշխատանքներում ներգրավվելու համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել մասնագետներ, տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ խաղաղապահ գործողություն գոտում խնդիրների կատարման համար:

Երևան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ռոբոտատեխնիկական «Уран-6» բազմաֆունկցիոնալ ականազերծման համալիրներ, զրահամեքենաներ։ 
 

Անձնակազմը և տեխնիկան կտեղափոխվեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և տեղ հասնելուն պես նրանք կսկսեն կատարել ինժեներահետախուզական առաջադրանքներ, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծում, պայթուցիկ առարկաների ոչնչացում Լեռնային Ղարաբաղի շրջաններում:

Թեմայի այլ նորություններ