ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են հոկտեմբերի 13-ին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման գործում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Թեմայի այլ նորություններ