ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին

ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակչությանը խաղաղ կյանքի վերադարձնելը շատ կարևոր է և արդիական: Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում  բարդ հումանիտար իրավիճակ է, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային օբյեկտներ:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևին խնդրել է զեկուցել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու հնարավորության մասին:

Թեմայի այլ նորություններ