ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    32 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    51%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին. Զախարովա

ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման համար:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, ներկա դրությամբ շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է նա:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, այլ հետևանք է սահմանի իրավական ձևակերպման բացակայության:
 
«Իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնում է համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերն անհապաղ լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ: Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել», - հավելել է Զախարովան:

Թեմայի այլ նորություններ