ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը

ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը

Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակը շրջանցել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին հարցը: Առաջարկի մասին առաջինը հայտնել է CNN Turk-ը. ռուս լրագրողների՝ Պեսկովին ուղղված ճշտող հարցին ի պատասխան ՌԴ նախագահ խոսնակն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»:  

Թեմայի այլ նորություններ