ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ռուսաստանի խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ Արցախում եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից խախտումից հետո։ Պատասխանատվության գոտու ընդլայնման մասին է վկայում ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակած քարտեզների համեմատությունը, որտեղ մուգ կանաչ գծով նշված է շփման գիծը և ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտու սահմանը. դեկտեմբերի 13-ի քարտեզում ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտին ներառել է Արցախի Հին Թաղլար գյուղը և շրջակայքը։

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Ռուս խաղաղապահների գործողություններով իրավիճակի հետագա սրման հնարավորությունը կասեցվել է։

Ռուսական խաղաղապահ զորակազմով ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 634 արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 38 341 մարդ։

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում է իրականացվել Ստեփանակերտում։ Մաքրվել է 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, այդ թվում ՝ Ստեփանակերտ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցը և 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 չպայթած զինամթերք: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում (2020 թվականի նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 156,97 հա տարածք, 38,1 կմ ճանապարհ, 375 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 8 սոցիալապես կարեւոր օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 4 811 պայթուցիկ առարկա:

Մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման աշխատանքների համար ապահովվել է վերականգնողական բրիգադի աշխատանքների անվտանգությունը: Մեկ օրում վերականգնվել է էլեկտրահաղորդման գծերի 500 մ և մեկ հենարան, ինչպես նաև 800 մ գազատար խողովակաշարի կրկնօրինակող հատված՝ ԼԻՍԱԳՈՐ բնակավայրի շրջանում։

Բնակարանային-կոմունալ ծառայության վերանորոգման բրիգադի հետ համատեղ աշխատանքներ են տարվում Մարտակերտում արցախցիների բնակության վայրերի վերանորոգման եւ վերականգնման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 18 տուն և 5,3 կմ էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադով Այգեստան բնակավայրում ցուցաբերվել է ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն 23 տեղացի բնակչի, այդ թվում 2 երեխայի: Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 471 բնակչի, այդ թվում 54 երեխայի։

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի կողմից շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Կազմակերպվել է "թեժ գծի" աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Ընդհանուր առմամբ ընդունվել է 472 դիմում։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում: Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ:

Թեմայի այլ նորություններ