ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան

ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին:

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: Այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ: Այդ խողովակն օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները փոխանցել՝ դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ դրանք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են, այսինքն՝ քրեական գործերով են արձանագրվում այդ բոլոր փաստական հանգամանքները: Եվ դատախազությունն այս ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսում է ռուս գործընկերների հետ: «Դրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև ապահովել, նրանց հետևողականությունն արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը գիտակցի այդ խնդիրների բարձր պատասխանատվությունը»,-ասաց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով հարցին, թե հակառակորդի պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ կա՞ն հայտարարված՝ նա ասաց, որ կան «բազում հետապնդումներ», սակայն դրանց մասին հրապարակային խոսել չցանկացավ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝  Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Թեմայի այլ նորություններ