ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    87%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    64%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    52%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    71%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին  մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ի կայքէջը, հատուկ տրանսպորտով կտեղափոխվեն շինարարական նյութեր ՝ սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար:

«Նախարարությունը կազմել է երկու ավտոշարասյուն, որոնք կբերեն հումանիտար օգնություն Ստեփանակերտ: Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ: Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում  շենքերին պատճառված վնասների չափերը: Ներկայումս ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան շենքեր եւ ավելի քան 220 սոցիալապես նշանակության օբյեկտներ»,- նշված է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

 Բացի այդ, ՌԴ ԱԻՆ վարչության շարժական կետի կապի մասնագետները տեղի փրկարարների հետ համատեղ Ստեփանակերտում տեղադրել են ռուս փրկարարների խմբերին ռադիոկապով ապահովելու համար հատուկ սարքավորում:

ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ խումբը Ստեփանակերտում աշխատում է նոյեմբերի 16-ից:

Թեմայի այլ նորություններ