ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքին: Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ գործակալությանը նշել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:

«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:

Թեմայի այլ նորություններ