Քննարկվել են Արցախի և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեների համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Քննարկվել են Արցախի և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեների համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Արցախի և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեների համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աջակցությունը Արցախին, ընդգծելով, որ հերթական այցը  առաջնահերթ  կնշանավորվի հարկային մարմինների հետ կապված ընթացիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից:

Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել երկու կառույցների միջև ձևավորված գործնական հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել  ԱՀ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեների միջև կնքված համատեղ աշխատանքների իրականացման հուշագրից բխող գործողությունների ծրագրի ընթացքին, ինչպես նաև տվյալների փոխանակման ու տեղեկատվական հոսքերի ապահովման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ՀՀ- ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Թեմայի այլ նորություններ