Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը փորձել է դուրս բերել իր զինծառայողների դիերը, սակայն հետ է շպրտվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը փորձել է դուրս բերել իր զինծառայողների դիերը, սակայն հետ է շպրտվել

Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը փորձել է դուրս բերել իր զինծառայողների դիերը, սակայն հետ է շպրտվել

Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զինծառայողների դիերը, սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի:

ՊԲ ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր:

Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:

Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Թեմայի այլ նորություններ