Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել

Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում՝ տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար:

Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: Նախագահի խոսքով՝ մայրուղիներին հարող բոլոր համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը հիմնականում ներառված են կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրում:
Այցի ընթացքում նախագահը եղել է նաև «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, հորդորել ավելի սրտացավ վերաբերմունք դրսևորել Արցախ այցելողների նկատմամբ:

Թեմայի այլ նորություններ