Պատգամավորը Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է ՍԲ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ձեռագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    74%
    12 կմ/ժ
  • Արցախ 9°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատգամավորը Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է ՍԲ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ձեռագիրը

Պատգամավորը Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է ՍԲ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ձեռագիրը

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի ձեռագիրը:

Այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

«Սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի: Այն նույն ձեռագիրն է, որ տեղի ունեցավ Ջուղայում: Եթե չստիպենք, որ միջազգային հանրությունը սկսի արձագանքել նման իրավիճակին, մենք կրկին ունենալու ենք ոչնչացված հուշարձաններ»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այս խնդիրը պատրաստվում է բարձրաձայնել միջազգային իր գործընկերների մոտ և կոչ արեց միանալ այդ աշխատանքին:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:

Թեմայի այլ նորություններ