Պատերազմի ժամանակ զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատերազմի ժամանակ զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգվել է

Պատերազմի ժամանակ զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգվել է

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը, Կառավարության որոշմամբ, երկարացվել է 3 ամսով:

Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Սոցիալական այս աջակցությունից կարող են օգտվել այն շահառուները, ովքեր մինչ այս պահը չեն ստացել ծրագրով նախատեսված աջակցության գումարը։ Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքներն, որոնք օգտվել են միջոցառումից, սակայն անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի կարգավիճակը դեռևս հստակեցված չէ, կստանան ևս 3 ամիս աջակցություն՝ հունվար-մարտ ամիսների համար:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական www.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը։

Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝ հետևյալ չափերով․

առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,

երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 2,000,000 դրամ,

երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 1,000,000 դրամ,

հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,

զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ,

անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:

Նախարարությունը զգուշացնում է՝ ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52-87-79 հեռախոսահամարին։

Թեմայի այլ նորություններ