Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. հրապարակվել է Արցախի ԱԺ տղամարդ աշխատակիցների անուններն, ովքեր լքել են Արցախն ու իրենց պարտականությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. հրապարակվել է Արցախի ԱԺ տղամարդ աշխատակիցների անուններն, ովքեր լքել են Արցախն ու իրենց պարտականությունները

Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. հրապարակվել է Արցախի ԱԺ տղամարդ աշխատակիցների անուններն, ովքեր լքել են Արցախն ու իրենց պարտականությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից, նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ: Միևնույն ժամանակ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստակամ է ևս մեկ անգաքմ հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց արարքի ամբողջ ծանրությունը և կլծվեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու գործին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցների անուններն, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել, լքել Արցախը և աշխատանքային պարտականությունները, այդ պատճառով էլ՝ հեռացվել աշխատանքից:

Թովմասյանը գրել է.

«Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների  վերաբերյալ և ըստ այդմ,  վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի Խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։ Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային ժողովի աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցներին, ովքեր նման ամոթալի պահվածք են դրսևորել, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից»,- գրել է նա։

Թեմայի այլ նորություններ