Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել 17 կուսակցությունների հանրահավաքը. հավաքվածները բերման են ենթարկվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել 17 կուսակցությունների հանրահավաքը. հավաքվածները բերման են ենթարկվում

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրան մասնակցելուն ուղղված գործողությունները: Նշված պահանջը չկատարողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ»,- հավաքի հավաքի մասնակիցներին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։

Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»:

Թեմայի այլ նորություններ