Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ․ 30․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ․ 30․10․2020

Օրվա ընթացքում մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ․ 30․10․2020

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։

  • Arminfo լրատվական գործակալության նմանությամբ ստեղծված ֆեյսբուքյան կեղծ էջը լուր էր տարածել, թե իբր ադրբեջանցիները թիրախավորել են Հրազդանի ՋԷԿ-ը։ Վերջինս Հրազդանի հարակից շրջանների բնակիչներին կոչ էր արել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:

 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս կապակցությամբ հայտնեց, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայությունը կոչ արեց խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունն ու հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

  • Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, թե հայկական կողմը երեկ՝ հոկտեմբերի 29-ին, հրաժարվել է ընդունել Հադրութում «հայերի կողմից անօգնական թողնված» 84-ամյա Միշա Մելքումյանին։ Ինչպես հայտնի է՝ վերջինս գերևարվել էր ադրբեջանական բանակի կողից։

Հիշյալ հայտարարությունից հետո Հայաստանի իրավասու մարմինները պարզել էին, որ, համաձայն բժշկական եզրակացության, մեր հայրենակցի առողջական վիճակը թույլ չէր տալիս տեղափոխում իրականացնել։

Հավելենք, որ Միշա Մելքումյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահացել է։ Նրա հիվանդության էպիկրիզը հանձնվել է ԿԽՄԿ-ին։

  • Ադրբեջանական լրատվականները, անդրադառնալով Սպիտակի բժշկական կենտրոնում թթվածնային բալոնի մատակարարման համակարգի վթարին, նշել էին, թե կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել։ Լրատվականները նյութին կցել էին մի հին նկար, որն արվել էր սույն թվականին օգոստոս ամսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ։

  • Ռուսական Lenta.ru լրատվակայքը այսօր գրել էր «խորհրդավոր» Socata TBM-930 չարտերային ինքնաթիռի մասին: Լրատվամիջոցը հայտնել էր, թե անհայտ պետական պատկանելիության մասնավոր Socata TBM-930 ինքնաթիռն այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանից մտել է թուրքական օդային տարածք և այդ պահին մոտենում է Անկարային։ «Военный обозреватель» տելեգրամյան ալիքն իր հերթին նշել էր, որ թռիչքի իրականացման համար տրվել է Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով թեմային, պարզաբանել էր, որ հիշյալ ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս տեքստիլ» ընկերությանը։ Այն գրանցված է Ավստրիայում և որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չկա:

Ոսումնասիրելով Flightradar24 համակարգի տվյալները, պարզ է դառնում, որ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է ոչ թե Անկարա, այլ Բուլղարիայի «Պլովդիվ» օդանավակայան և վայրէջք կատարել այնտեղ։

  • Սոցցանցերում և որոշ լրատվական կայքերում տարածվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը՝ ԱՀ զինված ուժերի կողմից Գյանջա քաղաքում գտնվող ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու նախազգուշացման մասին։ Տարածվող տեսանյութը ժամանակավրեպ էր՝ արված դեռևս հոկտեմբերի 4-ին։ Հիշեցնենք, որ սա հին ելույթները որպես նոր ներկայացնելու առաջին դեպքը չէ։ Վերջերս տարածվում էր նաև Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ սեպտեմբերի 27-ի ուղերձը։

 

  • Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, թե իբր ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ՊԵԿ-ը հայտնում է, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ։ Վերջիններս իրենց ծառայության դիմաց՝ քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու համար, գանձում են X գումար: ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա։

Թեմայի այլ նորություններ