Ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը, մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 18․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը, մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 18․10․2020

Ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը, մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում: Օրվա Ամփոփում․ լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 18․10․2020

18․10․2020

22:49 - Այն, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի փոխանցել հայկական կողմի զոհերի դիերը, շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, և թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին. ճահճուտներում կենդանիներն ինչպես են հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչ մի բան չեմ տեսնում: Քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջխաղացում, հետևաբար չի կարող մեկնաբանել, թե կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում Վահրամ Պողոսյանը՝ ծուղակ ասելով։ Ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում, մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները: Արդեն որերորդ կնոջ հերոսությունների դրվագների մասին եմ լսում: Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կանայք։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:36 - Առաջնագծում բոլոր  տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում միայն մի նպատակ կա. այդ նպատակի անունը հաղթանակ է: Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ: Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը: Ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիվս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ: Ով ունակ է զենք բռնելու, ով կարողանում է թիկունքում աշխատանքներ կատարել, և ով ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր, հենց հիմա թող կատարի իր վճռական քայլը: Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում և պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պետք է լինի երկարատև: [Արկադի Անդրեասյան]

22:23 - Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում։ Բայց թե որ բնագիծը, որ տեղամասը, ինչ հաջողություն, ինչ առաջընթաց... Կանխավ ասեմ, որ, ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, որտեղ չափազանց ուժգին, սաստիկ և կրակային մեծ խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ: Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում։ Կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու: Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը: Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:10 - Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք։ Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը: [Արծրուն Հովհաննիսյան]

21։54- Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Տեղեկությունը հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցները հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

21։02- Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը: «Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա։ 

20։22- Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվելԱրցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: [Նիկոլ Փաշինյան]

19։41- Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում: 

19։19- Պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը։ Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը: Վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, հասարակական օբյեկտներ։ 

17։33 - Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը։ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: [ՊԲ]

17։00 - Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով  կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում։ [ԱՀ ԱԳՆ]

14։50 - Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] 

14։23 - Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։ Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։ [ՀՀ ԱԳՆ]

12։34 - Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են  քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող։

12։00 - Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն: Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94: [ՀՀ ՊՆ]

11։44 - Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է իր նենգ հայատյաց քաղաքականությունը ու փորձում որոշ հատվածներում ճեղքել պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը, բոլոր նման քայելրը կասեցվում են ու հետ շպրտվում։ Հիմնական թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի Իսլամական հանրապետության կարիքները: Թուրքիան, Ադրբեջանը ու ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւոր այդ հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որ ազդեցություն գործեն, ազդեցության լծակ ունենան Իրանի նկատմամբ, որովհետեւ այնտեղ ունենք լուրջ էկոլոգիական խնդիր։ [ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան] 

11։33 - Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականության։ [Պն խոսնակ] 

10։54 - Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ: [ՀՀ ԱԳՆ]

10։35 - Արցախի  բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:
Հանրապետության  հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական  ենթակառուցվածքների ուղղությամբ՝  կրակ չի եղել: [ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] 

10:14 - Հարգելիներս նորից մտածեք իսկ ինչ արեցիք դուք հենց այսօր հաղթանակի համար։ Ամեն մեկդ ամեն օր ինչ արեցիք հաղթանակի համար։ Ամեն օր հարց եմ տալու։ [Արծրուն Հովհաննիսյան]

09։36 - Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։ [ՊՆ խոսնակ]

08։32 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: [ՊԲ]

05։37 - Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
[Շուշան Ստեփանյան]

01։35 - ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը, թե ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ, ասել է․ «Հենց այդ էլ ուզում էինք լսել»։ |armenpress.am|

00։46 - Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման վերիֆիկացիոն պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը։
[ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

00։22 - Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց
[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

00։17 - Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների  և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ: Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում: [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ] 

00։04 - Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան] |armenpress.am|

Թեմայի այլ նորություններ