Օրվա ամփոփում 03.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    0 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Օրվա ամփոփում 03.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

Օրվա ամփոփում 03.11.2020. Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին

03.11.2020

22:30- Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:  Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: [ԱՀ ԱԻՊԾ]

22:16- Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է ։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22:15- Այո, կան հակասություններ (Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ - խմբ․), և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22:10- Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։  [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22:05- Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

22:03- Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ [ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան]

21:51- Այսօր ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում: Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ: Այս տեղեկությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

21:33- Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին  կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու  ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող  բնակելի տներին։ 《Սմերչ》-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ [ԱՀ ԱԻՊԾ]

21:26- Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է։ [ՊԲ]

21:21- Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: [Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ]

21:16- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

20:20- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռ․ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Է․ Վերդիյանը և Ս․ Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Ա․ Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ ԿԸՀ անդամ Ե․ Արզումանյանի լիազորությունները: ԱՀ նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Ա․ Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի,  Դ․ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Է․ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի  նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գ․ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Ա․ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

19:51- Կադաստրային քարտեզներում տեղ գտած թերություննների ուղղման համար նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանումը և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանումը, որոնք կօգտագործվեն կադաստրային քարտեզների ուղղման գործընթացներում։[Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան] 

19:46- Ռուս-թուրքական հարաբերությունները և Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա կարող են շատ դրական դեր ունենալ Ղարաբաղում այս ռազմական իրավիճակի լուծման համար, ուստի ասել, թե ես ինչ-որ առումով անհանգիստ եմ, որ գործընթացներ են տեղի ունենում, այդպես չէ։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում՝ որպես նորմալ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը PБK-ին]

19:12- Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ  զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին: Հայ ժողովուրդը, որն այս օրերին ԼՂ-ում պայքարում է վարձ­կան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները: [Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլերին]

19:06- Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ։ [Զոհրաբ Մնացականյան]

19:03- Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի: [Արայիկ Հարությունյան]

18:48- Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա: [ՊԲ]

17։32 - Մարտական գործողություններին զուգահեռ՝ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]

17։31 - ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020թ․ հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

16։29 - Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարածք: [ՊՆ խոսնակ]

16։26 - Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:
Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

14։15 - Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները: [ՊԲ]

12։53 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել: [ՊՆ խոսնակ]

12։48 - Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ [Արծրուն Հովհաննիսյան]

12։11 - Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է՝ մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։ [ԱՀ ԱԻՊԾ]

10։50 - Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են։ [Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակի մասին] 

09։57 - Մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն։ Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա վարձկանների հետ միասին չի պայքարում ԼՂ- դեմ: Որքանո՞վ է նման հարեւանությունը հարմարավետ իր համար: Եթե հարմարավետ է, Աստված նրա հետ: Բայց ես կարծում եմ, որ լինելու են կոնկրետ հետեւանքներ, որոնց դուք ստիպված կլինեք բախվել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում] 

09։20 -  Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։ Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

09։05 - Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

00:25- ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի ադրբեջանական «Քարաբախ» ակումբի՝ սոցցանցերի պաշտոնական էջերի հրապարակումները: Հետաքննությունը կանցկացվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: ՈՒԵՖԱ-ն կպարզի՝ «Քարաբախի» հրապարակումները որքանով են համապատասխանում ատելության կոչն արգելող կանոններին:

00:16- Խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ [ԱՀ ԱԻՊԾ]

00:02- ԱՄՆ օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը՝ պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը: Նրա խոսքով՝ չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար։ 

Թեմայի այլ նորություններ