Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    46 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    46 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    46 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը նկատել է, որ Արցախում Թուրքայի և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ Ադրբեջանի վայրագությունները Եվրամիության կողմից համապատասխան արձագանքի չեն արժանանում. Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հիմա որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի ստեղծել: Ինչքա՞ն զոհեր դեռ պետք է լինեն, մինչև որևէ բան պատահի»,-շեշտել է պատգամավորը:

Նա հրապարակած նկարով համեմատականներ է անցկացրել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին, երբ Գերմանիայի կառավարությունը հայտնեց Նավալնիի թունավորման մասին, արձագանքը եղավ այն, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, իսկ երբ նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար, ու որի արդյունքում հազարավոր զոհեր կան, ԵՄ-ի կողմից արձագանք չկա:

Թեմայի այլ նորություններ