Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել. ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել. ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության ծրագրի՝ 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ 44-օրյա պատերազմին և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թ. նոյեմբերի 17-ի հայտարարությանը: Հիշեցնենք՝ Գասպարյանը հայտարարել էր, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶՈՒ գնահատականներն ու առաջարկել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: ԳՇ պետը նման բան չի ասել, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում են իրենց առաջ դրած առաջադրանքները և մինչև վերջ կկատարեն»,- մանրամասնեց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ սեպտեմբերի 30-ին ԳՇ պետը չէր էլ կարող նման բան հայտարարել, քանի որ 2020 թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում զեկույց է ներկայացրել՝ հավաստիացնելով. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»: 

Թեմայի այլ նորություններ