Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Ղարաբաղում զոհվածների հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Ղարաբաղում զոհվածների հիշատակին

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Ղարաբաղում զոհվածների հիշատակին

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների հիշատակին: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են թեմի մամուլի ծառայությունում:

«Այո, կլինեն (զինվորների հիշատակի արարողություններ Ռուսաստանի եկեղեցիներում)»,- ասել են մամուլի ծառայությունում:

Ըստ թեմական կայքի` Ռուսաստանում կա 36 հայկական եկեղեցի: Մոսկվայում են գտնվում Տիրոջ Պայծառակերպության տաճարը, Սուրբ Հարություն եւ Սուրբ Խաչ եկեղեցիները, ինչպես նաեւ` Սուրբ Գեորգի մատուռը: Թեմի մի քանի եկեղեցի գտնվում է նաեւ Ղազախստանում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուզբեկստանում եւ բուն Հայաստանում:

Նոյեմբերի 13-ին, ըստ թեմի կայքում տեղադրված տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էին արել նոյեմբերի 22-ը Լեռնային Ղարաբաղում պատերազմում զոհված զինվորների հիշատակի օր հռչակել եւ պատարագներ մատուցել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:

Թեմայի այլ նորություններ