Նոր բնակավայրերի ներքին կահավորման գործընթացը կիրականացվի ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոր բնակավայրերի ներքին կահավորման գործընթացը կիրականացվի ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով

Նոր բնակավայրերի ներքին կահավորման գործընթացը կիրականացվի ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցով

Ստեփանակերտում կառուցվող բազմահարկ շենքերի բնակարանները, որոնք մինչ պատերազմը նախատեսված էր քաղաքացիներին տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ, իրավիճակից ելնելով, նախատեսվում է հատկացնել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում զոհված և առաջին կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև Շուշի և Հադրութ համայնքների բնակիչներին:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՀ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով»-ի, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը:
 
Նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքներում սկսված է 388 բնակարաններով բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները: Դրանք նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա դեկտեմբերին:
 
«Բացի դրանից, նախատեսվում է կառուցել բազմաբնակարան նոր շենքեր, որոնց շահագործումը կլինի 2022-2023 թվականներին: Աշխատանքներն իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, ԱՀ նախագահի հանձնարարությամբ նոր բնակավայրերի ներքին կահավորման գործընթացը կիրականացվի նույնպես կոմիտեի միջոցով: Այս պահին ունենք ավելի քան 20 կազմակերպություններ, որոնք նախապես գրանցվել են և մոտ ժամանակներս կկնքվեն համապատասխան պայմանագրեր»,- ավելացրել է Կ. Շահրամանյանը:
 
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ նոր շենքերն ու բնակավայրերը ամբողջովին համապատասխանելու են ժամանակակից պահանջներին: Գլխավոր հատակագծում նախատեսվում են բոլոր ենթակառուցվածքները: Հաշվի են առնված բոլոր պահանջները։

Թեմայի այլ նորություններ