Մուսուլման աստվածաբանը քննադատել է վարձկանների վարքագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մուսուլման աստվածաբանը քննադատել է վարձկանների վարքագիծը

Մուսուլման աստվածաբանը քննադատել է վարձկանների վարքագիծը

Կահիրեում գործող Ազհարի  աստվածաբանության միաբանության անդամ, մուսուլման աստվածաբան, դոկտոր Մուհամմադ Աբդ ալ-Ատին իր խոսքով փաստացիորեն անընդունելի է համարել Ադրբեջանում վարձկանների վարքագիծը՝ իսլամի տեսանկյունից։ 

Հղում անելով օրերս Արցախում գերի ընկած սիրիացի վարձկանի վկայությանը, ով նշել էր, որ հայերի դեմ կռվում է որպես «գյավուրի»՝ ամեն գլխի համար ակնկալելով ստանալ խոստացված հարյուր դոլարը, դոկտոր Ատին, մեջբերելով Ղուրանից և հադիսներից համապատասխան հատվածներ՝ նշել է, որ այդ վարձկանները գլխատելով, մարդկանց անդամահատելով՝ իրականում հանցագործություն են անում մարդկության դեմ՝ իսլամի անունից, ինչը ենթադրում է երկրային տանջանքներ ու պատիժներ։

Ազհարի միաբանը նաեւ խստորեն դատապարտել է Թուրքիայի քաղաքականությունը, նշելով, որ Էրդողանը ձգտում է վերականգնել օսմանյան հեգեմոնիան, դառնալ մուսուլմանների սուլթանը, ինչպես իր նախնիները՝ հրի, արյան ու սրի միջոցով։ Աստվածաբանը նշել է, որ Էրդողանը չի կարող հասնել իր ուզածին, քանի որ ժողովուրդները զգոն կգտնվեն եւ կկարողանան պաշտպանել իրենց ու իրենց հողը։

Թեմայի այլ նորություններ