Մխիթարաշենն ապրում է կրակոցների տակ. Արցախպրես
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մխիթարաշենն ապրում է կրակոցների տակ. Արցախպրես

Մխիթարաշենն ապրում է կրակոցների տակ. Արցախպրես

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչների 80 տոկոսը վերադարձել է գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը:

Նրա խոսքով՝ մինչ պատերազմը գյուղացիներն ակտիվորեն զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, պատերազմից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 77 հա տարածք մնացել է թշնամու վերահսկողության ներքո, ճարահատ տնամերձ հողատարածքներում քիչ քանակությամբ բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում: «Գյուղում դպրոց և մանկապարտեզ չկա: Դպրոցահասակ 13 երեխաներն այցելում են հարևան Շոշ գյուղի կրթօջախ. ունենք ընդհանուր օգտագործման մեքենա, որը երեխաներին փոխադրում է:

Գյուղում գործում է բուժկետը և ակումբը: Պատերազմի ժամանակ բնակելի տների գրեթե 90 տոկոսը վնասվել է, մեկը՝ ամբողջովին ավերվել: Այս պահին վերականգնման աշխատանքներ են տարվում. ավարտված են երեք տների շինաշխատանքները: Մենք այնքան մոտ ենք թշնամուն, որ անգամ նրանց մուղամների ձայներն ենք լսում: Ամեն օր կրակոցներ են լինում՝ վախեցնելու նպատակով: Գյուղն անվտանգ չէ: Կանայք վախի մեջ են ապրում»,- ավելացրել է Մ. Առստամյանը:

Տեղեկացնենք, որ հենց հարցազրույցի ընթացքում թշնամին հերթական անգամ կրակ բացեց:

Թեմայի այլ նորություններ