ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    15 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    29 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ InterLur.com լրատվական գործակալությունը այս մասին տեղեկացավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։
 

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ