Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: InterLur.com լրատվական գործակալությունը այս մասին տեղեկացավ ՄԹ կառավարության կայքից:

Արտաքին գործերի նախարար Դոմնիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ:

«Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա:

Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: 

Թեմայի այլ նորություններ