Մի շարք զինծառայողներ արժանացել են պետական պարգևների
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մի շարք զինծառայողներ արժանացել են պետական պարգևների

Մի շարք զինծառայողներ արժանացել են պետական պարգևների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով:

Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

Էդգար Գևորգի ԹԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան

Գարեգին Նորայրի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.

Սարգիս Նորիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արմեն Ստեփանի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ

Դավիթ Սմբատի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արիության մեդալով.

Սիմոն Հովհաննեսի ԹՈՐՈՅԱՆԻՆ, թիվ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Սուրեն Մհերի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Ռուբեն Արմանի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Անդրանիկ Լևոնի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գրիգոր Գեղամի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գագիկ Արարատի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Արման Տիգրանի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Մարտական ծառայության մեդալով.

Ռաֆիկ Աշոտի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Միսակ Համլետի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ

Լևոն Արթուրի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային

Գագիկ Վարազդատի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ

Տիգրան Սամվելի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ

Ավետիք Անդրանիկի ԱՂԱԼԱՐՅԱՆԻՆ, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ:

Թեմայի այլ նորություններ