Մեր զորքերը հակառակորդին թույլ չեն տալիս որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունը. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մեր զորքերը հակառակորդին թույլ չեն տալիս որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունը. Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերը հակառակորդին թույլ չեն տալիս որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունը. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ։ Երեկ ու այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են, որոնք եղել են ինտենսիվ։ Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնեց, որ Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին  հաջողվել է թշնամուն կագնեցնել, հետ շպրտել ելման բնագծեր։

«Շուշի քաղաքի մեջ և շրջակա, հարակից տարածքներում՝ պարիսպների  տակ, ճանապարհների վրա, որոնք  տանում են դեպի Շուշի՝ մարտերը ամբողջ օրվա ընթացքում եղել են բավական սաստիկ։ Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը փորձել են մի քանի անգամ ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց  ստորաբաժանումներին, բայց կրելով  զգալի կորուստներ՝ հետ են շպրտվել: Ավելին՝ դիմել են փախուստի։ Մարտերն այս պահին շարունակվում են։ Ընդհանուր իրավիճակը կարելի է  համարել դրական։ Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին  թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր՝ «Վաղաժամ գնահատականներ չտանք՝ ոչ  լավատեսական, ոչ առավել ևս՝ վատատեսական Շուշիի վերաբերյալ, ուղղակի վստահենք և հավատանք մեր զորքին։ Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով։ Սպասենք որոշ ժամանակ։ Կարելի է  ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն արդեն երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, տարբեր հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, կավարտվի։ Չեմ ուզում  վաղաժամ գնահատական տալ. իրավիճակը շատ արագ փոխվում է։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»։

Թեմայի այլ նորություններ