Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի. Փաշինյան

Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի. Փաշինյան

Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, և այդ կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված: Այդ մասին տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում: «Մենք ազգովի անցել և անցնում ենք մղձավանջի միջով, երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է, թե մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո:

Այս ամենի հետևանքով ձևավորվել է մի մեծ հարցական՝ ինչպե՞ս ենք ապրելու հաջորդիվ և ի՞նչ ենք անելու հետագայում, ո՞րն է լինելու մեր նպատակը, ինչո՞ւ այսպես եղավ: 

 

Ես, իհարկե, ստանձնել եմ կատարվածի պատասխանատվությունը և ասել եմ՝ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որը մեր ժողովուրդը կընդունի, բայց չեմ կարող չասել՝ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության և ամբողջության մեջ հասկանալու համար, մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից: 

Սա, իհարկե, չի նշանակում, որ պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, մեղավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց մեզ իրականության ավելի խոր վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային և բովանդակային բնույթ: Եվ այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են բերել մեր պետական ինստիտուտների համար անգամ: 

Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո, իհարկե այո՛, փորձո՞ւմ էի փոխել իրադրությունը, իհարկե այո՛, բայց հիմա առավելևս համոզվում եմ, որ պատմության թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար, դիմադրությունը հուսահատ էր, բայց ոչ անիմաստ: Եվ սա ասում եմ համոզված: Իմ ուղերձի նպատակը հուսահատություն սերմանելը չէ, այլ ընդհակառակն՝ լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են, որ այսպիսով ավարտվում է մեր պատմությունը: 

Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք, ակնհայտ է, բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի և ավարտական տրամաբանության մեջ: Հենց այստեղ է իմ ամենամեծ մտահոգությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի և ավարտական այս տրամաբանությունը և շարունակենք վնասել ինքներս մեզ: 

Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն, և հենց այսօր, հենց հիմա ուզում եմ չմոռանանք այդ մասին: 

Խոսքը նոր կյանք սկսելու մասին չէ, դրա մասին խոսելը վաղ է, բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ ապրեցնի՝ հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, ծնողների: Իսկ դրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ինչն այնպես չենք արել: Սա թեկուզ ոչ հեռավոր, բայց հետագայի հարց է»,- ասաց վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ