Մեկնարկել է Արցախի դեմ պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների դատավարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկնարկել է Արցախի դեմ պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների դատավարությունը

Մեկնարկել է Արցախի դեմ պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների դատավարությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի` Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։

46-ամյա ալ-Շխերին և 33-ամյա ալ–Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածների հատկանիշներով, մասնավորապես՝ 389-րդ հոդվածով (Միջազգային ահաբեկչությունը), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ սպանություն կատարելը), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։

Վերջիններս՝ չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով զինված ուժերի կազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացի, նյութական հատուցում ստանալու դիմաց կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի եւ Արցախի տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն։

Ըստ Մուհռաբ Մուհամմադի ալ-Շխերիի հայտարարության՝ ինքը 1988թ. դատապարտվել է անզգուշությամբ սպանություն կատարելու համար, իսկ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջի նախկինում դատված չի եղել: Ամբաստանյալների շահերը պաշտպանում է փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Մուշեղ Վարդանյանը։

Թեմայի այլ նորություններ