Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

  • Օրեր շարունակ քննարկվում էր պետական համակարգում պարգևավճարների հատկացման թեման։ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո նշվում էր, որ անկախ երկրում ստեղծված պատերազմական դրությունից, իշխանությունները բյուջեում պարգևավճարների ֆոնդը բարձրացրել են 21 տոկոսով։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պարգևավճարները չեն աճել 21 տոկոսով, ընդհանուր վարձատրության ծավալը ավելացել է 2,8 տոկոսով։  Նշվեց, որ աշխատանքի վարձատրության ֆոնդը, որում ներառված են նաև պարգևավճարները, 2020-ին եղել է 87,3 մլրդ դրամ, իսկ 2021-ի նախագծով նախատեսվում է 89,7 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է պարգևավճարների ֆոնդին՝ 2021֊ի բյուջեի նախագծով այն մնացել է գրեթե նույնը, ինչ այս տարվա համար էր:
 

Հավելենք նաև, որ նախագիծը կազմվել է սույն թվականի մայիս ամսին և կարող է փոփոխվել՝ ԱԺ քննարկումների ընթացքում։

  • Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունը տարածեց, թե, իբր, ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքն ու շրջակա գյուղերը:

ՀՀ ՊՆ-ն հերքեց լուրը՝ այն որակելով անհեթեթություն։ Մասնավորապես շեշտվեց՝  Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուսումնասիրելով հայկական կողմի գերիների սոցցանցերի հաշիվները, պարզել էր, որ դրանցով շարունակաբար տարածվում են ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Էջերն ուսումնասիրելով՝ ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ այն մասին,  որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում և կառավարում են գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները։ էջերն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս և այլն։

  • Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում տարածվեց հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ այդ հիմնավորմամբ շտապեց քրեական գործ հարուցել։

Որպես ասվածի ապացույց՝ կցվեցին լուսանկարներ.

 

Իսկ իրականում ՈՄԱ-ն նորաստեղծ կազմակերպություն չէ, և գործում է ոչ թե Արցախի, այլ  Հայաստանի տարածքում։

Կենտրոնը, ռազմական դրությամբ պայմանավորված, ամեն օր մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում կամավորների և աշխարհազորայինների համար։ Ինչ վերաբերվում է որպես ապացույց կցված նկարներին՝ նշենք, որ դրանք արվել են ոչ թե 2020, այլ 2017 թվականին՝ հերթական վերապատրաստման ժամանակ։

  • Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է «ոչնչացնել» կամ «ծանր վիրավորել» Արցախի և Հայաստանի ղեկավարությանը։  Այս անգամ ադրբեջանական կայքերը տարածեցին տեղեկություն, թե, իբր, Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «ծանր վիրավորվել» է։

Իրականում Տիգրան Ավինյանը որևէ վիրավորում չէր ստացել։ Լուրի՝ կեղծ լինելու մասին վկայեց նաև փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Թեմայի այլ նորություններ