Մայիսի 9֊ին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Արցախում. պատասխանատուները հանդես են եկել մամուլի ասուլիսով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մայիսի 9֊ին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Արցախում. պատասխանատուները հանդես են եկել մամուլի ասուլիսով

Մայիսի 9֊ին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Արցախում. պատասխանատուները հանդես են եկել մամուլի ասուլիսով

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում այսօր կայացել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Ներսես քահանա Ասրյանի համատեղ մամուլի ասուլիսը՝ մայիսյան Եռատոնի միջոցառումների անցակցման վերաբերյալ:

Ասուլիսին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ, մայիսի 9-ին ընդառաջ , հանրապետության ուսումնական հաստատություններում անց են կացվում արիության դասեր:

Խոսելով նախատեսվողների մասին ՝ նախարարը մասնավարապես տեղեկացրել է այն միջոցառումների մասին, որոնք նախաձեռնել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՀ ՊԲ֊ն, իսկ հոգևոր միջոցառումների մասին խոսել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախատեսվում են այցելություններ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտում զոհված, կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների, պահեստազորայինների և կամավորների ընտանիքներ: Դպրոցականների շրջանում կկազմակերպվեն ասմունքի, շարադրությունների մրցույթներ ռազմահայրենասիրական թեմայով: ԱՀ բոլոր շրջաններում կկազմակերպվի «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակվում է» հայրենասիրական երիտասարդական ակցիա: ՊԲ զորամասերում նախատեսվում է համերգային ծրագիր՝ հայրենասիրական երգերով, ինչպես նաև ավանդական ռազմախաղեր: Դպրոցականների շրջանում տեղի կունենա «Պատանի հրաձիգ» մրցույթի կազմակերպում: Կլինեն նաև հայրենասիրական երիտասարդական արշավներ, ուխտագնացություններ տարբեր ուղղություններով՝ դեպի պատմական վանքեր: Մայիսի 9-ին՝ ժամը՝ 12:00-15:00-ն , Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կկազմակերպվի «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր ֊բաց դաս, պլեներային նկարչություն, ցուցահանդես- տոնավաճառ, բոդիարտ, ասմունք»,- տեղեկացրել է Լ. Ղարախանյանը:

Տեր Ներսես քահանա Ասրյանի խոսքով՝ մայիսի 8-ին՝ ժամը 18:00-ին ղողանջելու են բոլոր եկեղեցիների զանգերը: Որից հետո լինելու է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այնուհետև առաջին անգամ Արցախում կկազմակերպվի Խաչերթ. այն կսկսվի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր: Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին , Ստեփանակերտի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի հայրապետական մաղթանքը»,- ավելացրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

Ասուլիսի վերջում լրագրողները հանդես եկան հարցերով:

Թեմայի այլ նորություններ