Մայիսի 10-16-ը վնասազերծվել են թնդանոթի 388 արկ, 6 գնդիկաբեկորային ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մայիսի 10-16-ը վնասազերծվել են թնդանոթի 388 արկ, 6 գնդիկաբեկորային ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

Մայիսի 10-16-ը վնասազերծվել են թնդանոթի 388 արկ, 6 գնդիկաբեկորային ավիառումբ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.
 
2021 թվականի մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 829 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրդեհի դեպքերը: Գրանցված 6 հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 5 կանչ է արձանագրվել: Տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Ցավոք, մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
 
Մահվան ելքով ՃՏՊ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ասկերանի շրջանում:
 
Ծառայության սակրավորները հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները:
 
Այս մասով 39 կանչ է գրանցվել, իսկ շաբաթվա ընթացքում վնասազերծվել են՝ 320 պայթուցիչ, հակատանկային 6 ական, կասետային 43 հրթիռ, թնդանոթի 388 արկ, 6 գնդիկաբեկորային ավիառումբ, ձեռքի 9 նռնակ, ևս 9 հատ նռնականետի ական:
 
Սոցիալ-կենցաղային բնույթի 43 կանչ է գրանցվել, որից 7-ը՝ դռան բացման, 3-ը՝ հիվանդի տեղափոխման, 1-ը՝ վերելակի բացման, 12-ը՝ ջրամատակարարման: Փրկարարները նաև տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը:
 
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ՝ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներն ու ուսումնավարժությունները:
 

 

Թեմայի այլ նորություններ