Մատաղիսի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել ռուս խաղաղապահ և հայ փրկարարներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Մատաղիսի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել ռուս խաղաղապահ և հայ փրկարարներ

Մատաղիսի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել ռուս խաղաղապահ և հայ փրկարարներ

«2020 թվականի նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, որոնում էր մահացածներին Թարթառի շրջանում»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ՝ հայտնում է tvzvezda.ru-ն:

Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է ԱՀ զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության ևս չորս աշխատակից և ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպան ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:

Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում: Զոհվել է նաև ադրբեջանցի մեկ զինծառայող:

Հակամարտության ընթացքում զոհվածների մարմինները որոնելու և հանձնելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված համատեղ խմբերը մեկ շաբաթից ավելի աշխատում են համակարգված և արդյունավետ: Համատեղ խմբերի աշխատանքի արդյունքում հայտնաբերված մահացածների բոլոր մարմինները հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար:

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այսօր՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

«Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են, որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

Հիշեցնենք, որ պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել»,-ասված է ԱԻՊԾ հայտարարությունում։
 
 
 

Թեմայի այլ նորություններ