Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը:

Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ են տվյալ տարածաշրջանում և որոնք համարձակորեն իրենց անկախությունը հռչակեցին Խորհրդային Միությունից և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից շուրջ 30 տարի առաջ ու դրանից հետո ժողովրդավարական ինքնակառավարում էին իրականացնում»:

Բանաձևն անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմին՝ նշելով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծեցին լայնածավալ  հարձակում Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կոորդինացնելով գործողությունները Թուրքիայի հետ և ստանալով նրա աջակցությունը՝ այդպիսով ամբողջովին զրոյացնելով 30 տարվա հրադադարն ու վերսկսելով լայնամասշտաբ պատերազմ: Դրա նպատակն էր ոչնչացնել և էթնիկ զտման ենթարկել բնիկ հայ բնակչությանն ու ուժի միջոցով նվաճել Արցախի անկախ Հանրապետությունը»:

Ընդգծվում է, որ Ադրբեջանը մտադրված կերպով թիրախավորել է Արցախում քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ծանր զենքեր, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ծանր հրետանի, ինչը հանգեցրել է ավերածությունների, զոհերի և մեծ թվով արցախցիների տեղահանության:

«Ադրբեջանի զինված ուժերը և դրա վարձած ահաբեկիչները սարսափելի պատերազմական հանցանքներ ու կոտորածներ են իրականացրել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանություններ, խոշտանգումներ, անդամահատումներ»,- նշել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները: Նրանք արձանագրել են նաև, որ բռնի ներխուժման ողջ ընթացքում Ադրբեջանն ահաբեկել է քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր:

«Այս բանաձևի ընդունմամբ՝ Լոս Անջելես քաղաքը հարգում և սգում է այս հարձակմանը զոհ դարձած հազարավոր անձանց մահը և 2020 թվականի նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիշատակի և ոգեկոչման օր»,- ասվում է բանաձևում:

Քաղաքային խորհրդի անդամները որոշել են՝ քանի որ Շուշի քաղաքն այժմ անօրինական կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից, իրենք ժամանակավոր կասեցնում են Շուշիի հետ «բարեկամ քաղաք»-ի կարգավիճակը: Նրանք խոստացել են վերականգնել կարգավիճակը, երբ քաղաքը կրկին ազատ կլինի ադրբեջանական նվաճումից

Թեմայի այլ նորություններ