ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (13․03․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (13․03․2021)

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն գրանցվել:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1 586 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 173 պայթուցիկ առարկա:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում:

Թեմայի այլ նորություններ